երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Նոր կյանք, նոր արցախցի․ հայրենիքից բռնի տեղահանմանն ի պատասխան

Նոր կյանք, նոր արցախցի․ հայրենիքից բռնի տեղահանմանն ի պատասխան

24-ամյա Մերի Աղաբեկյանը հղիության վերջին օրերեին, գրեթե 30 ժամ հոգեբանական և ֆիզիկական դժվարություններով, իր մեծ ընտանիքի հետ թողեց հարազատ հայրենիքը և տեղափոխվեց Հայաստան:

Շուրջ 9 ամիս շրջափակման մեջ ապրելով և ողջ հղիությունն անցկացնելով այդ նույն փուլում` թերսնուցման պատճառով Մերին ուներ մի շարք խնդիրներ:

Ծանր սակավարյունությամբ (անեմիա)՝ Մերի Աղաբեկյանն ընդունվել է «Շենգավիթ» ԲԿ, և մանկաբարձ-գինեկոլոգ Արաքսյա Հակոբյանի հոգածությամբ` փորձել է ծննդաբերել, սակայն առկա անեմիան արդեն վնասել էր նաև պտղին: Ծննդաբերության ժամանակ պտղի մոտ առկա քրոնիկ թթվածնաքաղցի սրացման պատճառով որոշում է կայացվել անցնել կեսարյան հատման:

Արդյունքում ծնվեց 2.500 գրամ քաշով և 48սմ. հասակով Դանիել Մուրադյանը:

Սակայն, առկա ծանր անեմիան հաղթահարելու համար կնոջը երկու փաթեթ էրիթրոցիտրալ զանգված է փոխներարկվել, որի արդյունքում արյան տոկոսն աստիճանաբար բարձրացել է։

Փոքրիկի առաջին բժիշկն է նեոնատոլոգ Սոնա Վարդանյանը, ում գնահատմամբ` Դանիելն իրեն արդեն հրաշալի է զգում։ Մերին և որդին գնացին իրենց նոր տուն։

  • Կիսվել: