կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Նոր Ղազանչիի վարելահողերի մեծ մասն անմշակ է մնացել

Նոր Ղազանչիի վարելահողերի մեծ մասն անմշակ է մնացել

Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղում, անվտանգության նկատառումներից ելնելով, վարելահողերի մեծ մասը մնացել է անմշակ։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Նոր Ղազանչի համայնքի ղեկավար Ռուսլան Առուստամյանը։
 
«Պատերազմից հետո գյուղը հայտնվել է թշնամու ուղիղ նշանառության տակ։ Համայնքին պատկանող վարելահողերը նույնպես գտնվում են թշնամու մարտական դիրքերի թիրախում, և հնարավոր չէ մոտենալ այդ տարածքներին ու մշակել հողը։ Կարողացել ենք շատ քիչ քանակությամբ գարու, հաճարի ու կարտոֆիլի ցանքս կատարել։ Եվ ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ ձմռան ընթացքում պաշարը չի բավարարելու գյուղացիներին»,-մանրամասնել է Ռ. Առուստամյանը։
 
Համայնքապետն իրազեկել է, որ շրջափակման պատճառով գյուղում դիզվառելիքի, ալյուրի, ձեթի ու շաքարավազի խնդիր է առաջացել։ Բայց խիստ անհրաժեշտության դեպքում կամ հիվանդներին շտապ Ստեփանակերտի բուժհաստատություններ հասցնելու համար շրջվարչակազմը տրամադրում է անհրաժեշտ դիզվառելիքը։
«Պատերազմից հետո խիստ նվազել է անասնագլխաքանը։ Բնակիչները նախկինի պես չեն զբաղվում հողագործությամբ։ Յուրաքանչյուրը միայն իր տնամերձ հողամասն է մշակում»,-նշել է մեր զրուցակիցը` կարեւորելով, որ պատուհասած մարտահրավերները չեն խանգարում, որպեսզի գյուղում նոր ընտանիքներ ձևավորվեն։
Нет описания.
Նոր Ղազանչիի փոքրիկ բնակիչ 10-ամյա Թեհմուր Առուստամյանը մեզ պատմեց իր երազանքների մասին։ Ուզում է, որ խաղաղություն լինի, կարողանա մաթեմատիկայի ուսուցիչ դառնալ ու դասավանդել հայրենի գյուղի կրթօջախում։ Լրացնելով թոռանը՝ Թեհմուր պապն ընդգծեց, որ հազարամյակների պատմություն ունեցող գյուղում ամուր են կառչած հողին և երբևէ չեն մտածում թողնել իրենց օջախը։
Нет описания.
Нет описания.
Նշենք, որ Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ և հարևան Կիչան, Նոր Ղազանչի գյուղերի ուղղությամբ ադրբեջանական մարտական դիրքից օրերս հրաձգային զինատեսակներից անկանոն կրակահերթեր էին արձակվել, որի հետեւանքով բնակելի տներ են վնասվել: 
 
 «Արցախպրես»-ի թղթակիցն այցելել և տեղում ծանոթացել է դեպքից հետո բնակիչների շրջանում տիրող տրամադրություններին և գյուղերի առօրյային։
Нет описания.
Нет описания.
Нет описания.Нет описания.

  • Կիսվել: