շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ննգի համայնքի բնակիչը հայտնել է, որ առանց իր իմացության՝ իր «Արցախբանկի» պլաստիկ բանկային քարտից 1․490․000 ՀՀ դրամ գումար է փոխանցվել «Adjarabet.am»-ին

Ննգի համայնքի բնակիչը հայտնել է, որ առանց իր իմացության՝ իր «Արցախբանկի» պլաստիկ բանկային քարտից 1․490․000 ՀՀ դրամ գումար է փոխանցվել «Adjarabet.am»-ին

Մարտի 23-ին ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն է ստացվել Մարտունու շրջանի Ննգի համայնքի 30-ամյա բնակչի դիմումն այն մասին, որ ս.թ. մարտի 6-ից մինչև 9-ն ընկած ժամանակահատվածում, ինքը գտնվելով Մարտակերտի շրջանում, առանց իր իմացության իր «Արցախբանկ» ՓԲԸ պլաստիկ բանկային քարտից 1․490․000 ՀՀ դրամ գումար է փոխանցվել «Adjarabet.am» բուքմեյքերական ընկերության անհայտ խաղային հաշվին։

Արդյունքում` Արցախի բնակչին պատճառվել է խոշոր չափերի հասնող գույքային վնաս:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը։

Կոչ ենք անում` առցանց տիրույթում խաբեության զոհ չդառնալու համար, լինել զգոն, չտրվել խաբկանքի և ոչ մի դեպքում չհրապարակել անձնական և բանկային քարտի տվյալները։
Վարչությունը ձեռնարկում է համապատասխան միջոցներ` այսօրինակ հանցագործությունների բացահայտման և ապագայում դրանք բացառելու ուղղությամբ։

  • Կիսվել: