երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Նմուշառում են իրականացրել Շահումյանի շրջանի կասկածելի օջախներում

Նմուշառում են իրականացրել Շահումյանի շրջանի կասկածելի օջախներում

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ ԱՀ ԱՆ «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի և շրջանային բաժինների աշխատակիցները թեստավորման համար նմուշառում են իրականացրել Շահումյանի շրջանի կասկածելի օջախներում: 57 թեստավորված անձանց փորձանմուշի հետազոտության պատասխանները նախատեսվում է ստանալ օրվա ընթացքում:

Շահումյանի շրջանի մի շարք բնակավայրերում իրականացվել են նաև ախտահանման աշխատանքներ: Մասնավորապես, ախտահանվել են հասարակական նշանակության վայրերը, վարակի օջախ համարվող ու հարևանությամբ տեղակայված բնակարանները: Բնակիչների հետ տարվել են բացատրական աշխատանքներ, տրամադրվել ախտահանիչ նյութեր:

Նշենք նաեւ, որ Արցախում մինչեւ օրս գրանցվել է կորոնավիրուսի 20 դեպք, նրանցից 8-ն ապաքինվել է։ 51 հոգի մեկուսացված է։

  • Կիսվել: