շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Նման վարքագծի նկատմամբ հանդուրժողականությունն վարկաբեկիչ հարված է մարդու իրավունքների միջազգային ճարտարապետությանը․ Գեղամ Ստեփանյան

Նման վարքագծի նկատմամբ հանդուրժողականությունն վարկաբեկիչ հարված է մարդու իրավունքների միջազգային ճարտարապետությանը․ Գեղամ Ստեփանյան

Արդեն 10-րդ օրն է, ինչ Ադրբեջանը չի կատարում միջազգային դատարանի որոշումը։

Այս մասին թվիթերում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

«Նման վարքագծի նկատմամբ հանդուրժողականությունն անդառնալի և վարկաբեկիչ հարված է հասցնում մարդու իրավունքների միջազգային ճարտարապետությանը և դրա ապահովման համար ստեղծված իրավական մեխանիզմներին»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Հաագայի միջազգային դատարանը Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վճիռով Ադրբեջանը պարտավոր է իր՝ կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների համաձայն՝ ձեռնարկել իրենից կախված բոլոր միջոցները, որպեսզի ապահովի անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղությամբ:

  • Կիսվել: