երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Նման էքսկուրսիան սրտխառնոց է առաջացնում․ Սնելլը Բաքվից ավտոբուսներով Շուշի ժամանած «էկոակտիվիստ»-ուսանողների մասին

Նման էքսկուրսիան սրտխառնոց է առաջացնում․ Սնելլը Բաքվից ավտոբուսներով Շուշի ժամանած «էկոակտիվիստ»-ուսանողների մասին

«Լեռնային Ղարաբաղի շրջափակման 51-րդ օրը Ադրբեջանի «RIIB» կառավարական կազմակերպությունը Շուշիում միջոցառում է անցկացրել «Ադրբեջանի երիտասարդության օրվա» շրջանակներում։ Լաչինի միջանցքը արգելափակելու նպատակով Բաքվից ավտոբուսներով ժամանած ուսանողներին նվեր-փաթեթներ եւ քաղցրավենիք են տրամադրվել: Այս մասին գրել է հայտնի հետաքննող լրագրող Լինդսի Սնելլը կրկին անդրադառնալով Լաչինի միջանցը շրջափակած «էկոակտիվիստ»-ուսանողներին։

«Այդ ուսանողները Լեռնային Ղարաբաղում շրջափակման մեջ են պահում 120 հազար մարդու ՝ Ադրբեջանի կառավարության հրահանգով։ Նման էքսկուրսիան սրտխառնոց է առաջացնում»,- գրել է լրագրողը։

Ավելի վաղ լրագրողը հրապարակել էր Լաչինի միջանցքը շրջափակած «էկոակտիվիստների» ցուցակ, որում ընդգրկված են 12-17 տարեկան ադրբեջանցի դպրոցականների անուններ։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: