շաբաթ, հունիս 20
20 / 6 / 2026
Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ՊԲ շտաբում տեղի է ունեցել խորհրդակցություն (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ՊԲ շտաբում տեղի է ունեցել խորհրդակցություն (տեսանյութ)

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ այցելել է Պաշտպանության բանակի շտաբ, որտեղ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն: Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին զեկուցել է բանակաշինության ընթացիկ խնդիրների մասին, հայտնում են վարչապետի աշխատակազից։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արցախի ռազմական համագործակցության հետագա խորացմանը և հակառակորդին զսպելու մեխանիզմների կատարելագործմանը վերաբերող մի շարք հարցեր:

  • Կիսվել: