երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ

Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից:

՛՛Պահպանվում է Բաքվի հետ շարունակական փոխգործակցությունը
եւ Ստեփանակերտի կողմից ՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը եւ խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի նորմերի պահպանմանը:

Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Ի կատարումն ռազմական գործողությունների դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունների ՝ Ղարաբաղի զինված կազմավորումների կողմից շարունակվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի հանձնումը ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո: Սեպտեմբերի 29-ի դրությամբ հանձնվել է ՝ 16 միավոր զրահատեխնիկա, 21 միավոր ավտոմոբիլային տեխնիկա, 7 միավոր ՀՕՊ միջոցներ, 48 միավոր դաշտային հրետանային հրանոթ, ՀԿՌՀ և ականանետեր, ավելի քան 4,8 հազար միավոր հրաձգային զենք, հակատանկային միջոցներ և MZRK, մոտ 3 միլիոն զինամթերք՛՛,-ասված է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: