հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Նախորդ շաբաթ Փաշինյանը  մատչելի լեզվով Ադրբեջանի համար կանաչ լույս վառեց, ավելին` նույնիսկ ուղղորդեց նոր ագրեսիայի․ Աբրահամյան

Նախորդ շաբաթ Փաշինյանը մատչելի լեզվով Ադրբեջանի համար կանաչ լույս վառեց, ավելին` նույնիսկ ուղղորդեց նոր ագրեսիայի․ Աբրահամյան

Ադրբեջանի նախաձեռնած անցակետի տեղակայման հետևանքով Արցախում 120հզ. մարդ հայտնվել է պատանդի կարգավիճակում: Այս մասին գրել է  ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

 «Ինչու՞ այս պահին, որովհետև նախորդ շաբաթ Փաշինյանը պարզ, մատչելի լեզվով Ադրբեջանի համար կանաչ լույս վառեց, ավելին` նույնիսկ ուղղորդեց նոր ագրեսիայի:

ՀՀ իշխող ուժի ղեկավարը փաստացի ասում է, որ տեր է բացառապես Հայաստանին վերաբերող թեմաներին, դրա համար էլ Ադրբեջանն իր ագրեսիվ գործողությունները փաթեթավորելիս մշտապես շեշտում է, որ օպերացիան «Ադրբեջանի ինքնիշխան տարածքում է», որը ՀՀ կառավարող ռեժիմի համար ևս Ադրբեջան է:

Ճիշտ է` Փաշինյանն իր պատասխանատվությունը ո´չ էլ Հայաստանի մասով է իրականացնում, հակառակ դեպքում 2-3 տարվա մեջ ՀՀ տարածքային ամբողջականությունն այսպես չէր ոտնահարվի, Ադրբեջանը մեր երկրի տարածք չէր մխրճվի, այսքան զոհեր չէր լինի:

Ինչ վերաբերվում է միջազգային դերակատարներին, ապա յուրաքանչյուրի մոտեցումը ելնում է սեփական առաջնահերթություններից ու դեռ պարզ չէ, թե ինչքանով կնպաստի իրավիճակի հանգուցալուծմանը»,- գրել է նա։

  • Կիսվել: