ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Նախիջևանում, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը 1915 թվականի ցեղասպանության շարունակությունն են․ ՀՑԹԻ տնօրեն

Նախիջևանում, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը 1915 թվականի ցեղասպանության շարունակությունն են․ ՀՑԹԻ տնօրեն

Երեկ՝ ապրիլի 18-ին, Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության ոգեկոչում. ճանապարհ դեպի մերօրյա տեղահանումներ» [Commemorating Armenian Genocide. The road to modern day displacement] խորագրով միջոցառումը, որին առցանց մասնակցեց նաև ՀՑԹԻ տնօրեն, պ.գ.թ. Էդիտա Գզոյանը:

Իր ելույթում Էդիտա Գզոյանը հանգամանորեն ներկայացրեց ցեղասպանության պատմական հիմքը, դատական գործընթացները, որոնք հենց այդ տարիներին են եղել։ Գզոյանի խոսքով՝ Նախիջևանում, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը 1915 թվականի ցեղասպանության շարունակությունն են։ Ըստ բանախոսի՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարների հռետորաբանությունը, այդ երկրների հասարակության դիսկուրսը ստիպում են մտածել ցեղասպանության մասին։ Ցեղասպանությունից խոսելիս՝ թանգարանի տնօրենը շեշտեց նաև, որ դա միայն մարդկային կյանքերի կորստի մասին չէ։ «Թիրախավորելով մշակութային կոթողները, դրանք սրբապղծելով ու ավերելով՝ դուք զրկում եք մարդկանց իրենց ինքնությունից։ Հայկական եկեղեցիների ոչնչացումը նպատակ է ունեցել հերքել բնիկ հայության գոյությունը։ Այսօր նույնը արվում է նաև Արցախում», – ասաց Էդիտա Գզոյանը՝ ցավով արձանագրելով, որ Ծիծեռնակաբերդն այսօր ոչ միայն անցյալի, այլև ներկայի հուշահամալիր է։

  • Կիսվել: