շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Նա կամ ադրբեջանական ուղեղի լվացման տակ է, կամ կոռումպացված չինովնիկ է․ Արտակ Բեգլարյանը՝ Տոյվո Կլաարի մասին

Նա կամ ադրբեջանական ուղեղի լվացման տակ է, կամ կոռումպացված չինովնիկ է․ Արտակ Բեգլարյանը՝ Տոյվո Կլաարի մասին

Արցախում Ադրբեջանի զինված ուժերի կազմակերպած դիվերսիային Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի անդրադարձի վերաբերյալ  Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը կոշտ գրառում է կատարել  «Թվիթեր»-ի իր էջում:

«Իմ անվստահությունը Տոյվո Կլաարի նկատմամբ ավելի է խորանում՝ ադրբեջանական հանցագործությանը նրա ռեակցիայի պատճառով: Նա կամ սիրողական դիվանագետ է կամ ադրբեջանական ուղեղի լվացման տակ է, կամ կոռումպացված չինովնիկ է կամ Եվրոպական արժեքների, շահերի և մարդու իրավունքների շեղված ընկալումներ ունի: Բոլոր չորս տարբերակների դեպքում փոփոխություններն անհրաժեշտություն են»,- գրել է նա:

Հիշեցնենք՝ Մարտի 5-ի առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող.

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: