չորեքշաբթի, հունիս 3
3 / 6 / 2020
Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա կաթողիկոսը հեռախոսազրույց է ունեցել Բակո Սահակյանի և Արայիկ Հարությունյանի հետ

Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա կաթողիկոսը հեռախոսազրույց է ունեցել Բակո Սահակյանի և Արայիկ Հարությունյանի հետ

Այսօր՝ Հինգշաբթի, 21 Մայիս 2020-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը նախ հեռաձայնային հաղորդակցութիւն ունեցաւ Արցախի Հանրապետութեան նախկին նախագահ Վսեմաշուք Բակօ Սահակեանին հետ։ Անոնք անդրադարձ կատարեցին անցնող տարիներուն իրենց ունեցած սերտ գործակցութեան՝ ի խնդիր Արցախի առաւել հզօրացման, տեղեկացնում է armenianorthodoxchurch.org-ը:

Ապա, նորընտիր նախագահին՝ Վսեմաշուք Արայիկ Յարութիւնեանին հետ ունեցած խօսակցութեան ընթացքին, Վեհափառ Հայրապետը վերահաստատեց նոյն ոգիով ու յանձնառութեամբ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան գործակցութիւնը Արցախի Հանրապետութեան հետ։

Նորընտիր նախագահը, իր կարգին, յիշեց իր յաճախակի այցելութիւնները Անթիլիասի Մայրավանք, ինչպէս նաեւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան բերած նպաստը Արցախի առաւել ծաղկման ու բարգաւաճման գործընթացքին:

  • Կիսվել: