հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Մքալիսթերը հաստատեց Եվրոպական խորհրդարանի տեսակետը՝ դատապարտելով ԼՂ-ում հայկական ժառանգության վերացումն ու ժխտումը

Մքալիսթերը հաստատեց Եվրոպական խորհրդարանի տեսակետը՝ դատապարտելով ԼՂ-ում հայկական ժառանգության վերացումն ու ժխտումը

Այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերի կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթերը խոսել է Ադրբեջանի կողմից հայկական ժառանգության հետևողական վերացման մասին: Նա վերահաստատել է Եվրոպական խորհրդարանի տեսակետը:

՛՛Եվրոպական խորհրդարանը վերջերս բանաձև ընդունեց՝ դատապարտելով ԼՂ-ում և դրա շուրջը հայկական ժառանգության վերացումն ու ժխտումը: Սա շատ զգայուն խնդիր է, բայց պետք է դրան անդրադառնալ, և այս բանաձևն ընդունվել է Եվրախորհրդարանի մեծամասնությամբ:

Երբ Բաքվում էինք, լսեցինք քննադատություն մեր հասցեին, Եվրոպական խորհրդարանը, սակայն, ունի ավանդույթ՝ երրորդ երկրների վերաբերյալ բանաձևեր ընդունելու, և մենք դա արել ենք, շարունակելու ենք անել՝ անկախ նրանից՝ կողջունվի՞ դա, թե՞ կքննադատվի՛՛,-նշել է Մքալիսթերը:

 

 

  • Կիսվել: