հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Մոտակայքում կա՞ քաղաքակիրթ աշխարհ․  Մարուքյանը արձագանքել է կեղծ-էկոակտիվիստի հայերին սպանելու սառնալիքին

Մոտակայքում կա՞ քաղաքակիրթ աշխարհ․ Մարուքյանը արձագանքել է կեղծ-էկոակտիվիստի հայերին սպանելու սառնալիքին

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը արձագանքել է թշնամու կողմից սոցիալական ցանցում տարածված մի տեսանյութին, որում ոմն սոմալացի Լաչինի միջանցքում սպառնում է հայերին։

«Արյունռուշտ ռեժիմը և նրա խամաճիկները չեն բավարարվում՝ սովամահ անելով ԼՂ 120․000 բնակիչներին։  Այժմ նրանց կեղծ-էկոակտիվիստը սպառնում է սպանել բոլոր հայերին և բառացիորեն խմել նրանց արյունը։  

Մենք իսկապե՞ս ապրում ենք 21-րդ դարում: Մոտակայքում կա՞ քաղաքակիրթ աշխարհ»,- տեսանյութի առնչությամբ Էդմոն Մարուքյանը գրել է։

Հիշեցնենք՝ Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցի «էկոակտիվիստներից» մեկը Նովրուզի պատվին առաջարկում է հայ մորթել։ Տեսանյութը տարածվել է նաև համացանցի հայկական տիրույթում։

  • Կիսվել: