շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մնացականյանը Լավրովի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է ԼՂ հիմնախնդրին

Մնացականյանը Լավրովի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է ԼՂ հիմնախնդրին

Մայիսի 6-ին ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, հայտնում են ԱԳՆ-ից:

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ, անդրադարձան նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերներին հասցեագրելու ուղղությամբ իրականացվող միջոցառումներին:

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ գործընթացին: 

  • Կիսվել: