շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՄԻՊ ներկայացուցիչները «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում հանդիպել են ԱՀ բռնի տեղահանված անձանց

ՄԻՊ ներկայացուցիչները «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում հանդիպել են ԱՀ բռնի տեղահանված անձանց

Հոկտեմբերի 6-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչները Պաշտպանի հանձնարարությամբ չհայտարարված այց են իրականացրել «Ավան» հոգեկան առողջության կենտրոն:

Մշտադիտարկման շրջանակում առանձնազրույցներ են տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, ինչպես նաև հոգեբուժական հաստատությունում պահվող այլ բուժառուների հետ։ Ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, պահման պայմանները, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին։ Ի թիվս այլնի, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք հարցեր են բարձրացրել հագուստով ապահովման, բժշկական և անձնական փաստաթղթերի, կենսաթոշակների և նպաստների վճարման վերաբերյալ տեղեկություններ ստանալու հետ կապված։ Միաժամանակ, նրանք իրենց շնորհակալությունն են հայտնել բուժանձնակազմին ցուցաբերվող վերաբերմունքի համար։

Բոլոր խնդիրները Պաշտպանի ներկայացուցիչները քննարկել են հոգեբուժական հաստատության տնօրինության հետ:

Խնդիրները կամփոփվեն և դրանց լուծմանն ուղղված առաջարկները համապատասխան վերլուծության հետ միասին կներկայացվեն իրավասու մարմիններին:

  • Կիսվել: