ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Միլանը ճանաչեց Արցախի անկախությունը

Միլանը ճանաչեց Արցախի անկախությունը

Միլանի քաղաքային խորհուրդը դատապարտել է Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիան, ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը և Իտալիայի կենտրոնական կառավարությունից պահանջել նման քայլեր ։ Բանաձեւն անցել է գրեթե միաձայն ՝ 29 կողմ, մեկ ձեռնպահ ձայների դեպքում։

Քաղաքային ժողովի անդամ Մատեո Ֆորտեն իր Ֆեյսբուքյան էջում այս կապակցությամբ գրել է. «Հայաստանի պատվավոր հյուպատոսի ներկայությամբ [Միլանի] քաղաքային խորհուրդը քիչ առաջ հաստատեց թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտելու և Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին իմ միջնորդությունը ։ 1997թ. Պալացո Մարինոյի կողմ քվեարկությունից հետո, երբ քաղաքապետարանն առաջին անգամ ճանաչեց քսաներորդ դարի Հայոց ցեղասպանությունը, Միլանը կրկին ճանապարհ է բացում»:

No description available.

Հիշեցնենք՝ օրեր առաջ էլ Արցախի անկախությունը ճանաչել էր ֆրանսիաական Ալֆորտվիլ քաղաքը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: