երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազը զեկույց կպատրաստի Արցախում տիրող իրավիճակի մասին

Միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազը զեկույց կպատրաստի Արցախում տիրող իրավիճակի մասին

ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանի խնդրանքով Միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն մեկ շաբաթից զեկույց կպատրաստի Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպան քաղաքականության մասին: Այս մասին վերջինս գրել է թվիթերի իր միկրոբլոգում։

«ԼՂ նախագահը հարցրել է՝ ադրբեջանական շրջափակումը նոր ցեղասպանությո՞ւն է հայերի դեմ։ Ինձ համար պատիվ է օգնել:

Ադրբեջանի նախագահն այսօր ցեղասպանություն է իրականացնում։ Նա կարող է կանխել ցեղասպանությունն Արցախում և Հայաստանում»,- գրել է նա։

  • Կիսվել: