երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
«Միջազգային կառույցների կոչերը  արդյունք չեն տվել». Արցախի նախագահը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ

«Միջազգային կառույցների կոչերը արդյունք չեն տվել». Արցախի նախագահը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ

Արցախի Հանրապետության   նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 13-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են Արցախի լիակատար շրջափակման խորացող հետևանքների  հաղթահարման ուղղությամբ կատարվող քայլերը:

Արցախի նախագահի աշխտակազմից հայտնում են, որ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության պատճառով Հանրապետությունում վատթարացող հումանիտար ճգնաժամի մասին զեկուցել է պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը:

Նախագահ Արայիկ Հարությունյանը նշել է, որ արտաքին քաղաքական դաշտում  իրականացվող ջանքերը և   Արցախ-Հայաստան միջանցքի  ապաշրջափակման վերաբերյալ  տարբեր միջազգային կառույցներից ու պետություններից հնչող կոչերը  դրական արդյունք չեն տվել ոչ միայն Արցախի շրջափակումը ճեղքելու, այլև  Ադրբեջանի նկրտումները զսպելու հարցում, ինչն ավելի ակտիվ և հասցեական աշխատելու  հրամայական է  առաջադրում:  

Ելնելով իրավիճակից՝  Նախագահ Հարությունյանը տվել է մի շարք հանձնարարականներ՝ Հանրապետության կենսագործունեության ապահովման նպատակով առկա ռեսուրսների վերաբաշխման, ներքին ու արտաքին անվտանգային խնդիրների լուծման ուղղությամբ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: