երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Միջազգային իրավունքը պետք է հարգվի՝ անկախ նրանից, թե որքան գազ և նավթ ունեք. Մարուքյան

Միջազգային իրավունքը պետք է հարգվի՝ անկախ նրանից, թե որքան գազ և նավթ ունեք. Մարուքյան

Ադրբեջանն արդեն մեկ ամիս շրջափակման մեջ է պահում Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչներին, իսկ 2 տարուց ավելի՝ հայ գերիներին՝ խախտելով միջազգային իրավունքը:  Այս մասին Twitter-յան իր միկրոբլոգում գրել է Հատուկ հանձնարարություններով ՀՀ դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Ադրբեջանը պետք է վերացնի Լաչինի միջանցքի շրջափակումը և ազատ արձակի ռազմագերիներին։ Միջազգային իրավունքը պետք է հարգվի՝ անկախ նրանից, թե որքան գազ և նավթ ունեք»,- նշել է նա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: