հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Միջազգային հանրությունը պետք է ուշադրություն դարձնի հայերի դեմ Ադրբեջանի անմարդկային արարքներին

Միջազգային հանրությունը պետք է ուշադրություն դարձնի հայերի դեմ Ադրբեջանի անմարդկային արարքներին

Լաչինի միջանցքի արգելափակման առնչությամբ հարկավոր է գործողություններ ձեռնարկել: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է լիբանանահայ մոլեկուլային կենսաբան, նյարդաբան, բժշկագիտության ոլորտի նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանը: 

«Հարկավոր է, որ միջազգային հանրությունն ուշադրություն դարձնի հայերի դեմ Ադրբեջանի կառավարության անմարդկային գործողություններին: Շատերն են քննադատել շրջափակումը, սակայն հարկավոր է գործողություններ ձեռնարկել»,- գրել է Փաթափությանն՝ իր գրառմանը կցելով CNN-ի հրապարակած հոդվածը Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Արցախում առաջացած ծանր իրավիճակի մասին:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: