շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մենք պետք է վերահաստատենք մեր վերաբերմունքն այս ամենի նկատմամբ այստեղ և հիմա․ Ալեքսանդր Բուլերիսը՝ Արցախում ստեղծված իրավիճակի մասին

Մենք պետք է վերահաստատենք մեր վերաբերմունքն այս ամենի նկատմամբ այստեղ և հիմա․ Ալեքսանդր Բուլերիսը՝ Արցախում ստեղծված իրավիճակի մասին

1915 թ. ապրիլի 24-ին թուրքական ոստիկանությունը ձերբակալել և խոշտանգել է պոլսահայ 600 մտավորականի։Դրանից սկսվեց 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը, որի ժամանակ զոհվեց 1,5 մլն հայ։ Այս մասին նշել է Կանադայի Համայնքների պալատի անդամ Ալեքսանդր Բուլերիսը խորհրդարանում՝ Հայոց Ցեղասպանության 108-ամյակին նվիրված ուղերձում։

«Սեպտեմբերի 15-ին Թալեաթ փաշան հեռագիր է հղել. «ավելի վաղ հաղորդվել էր, որ կառավարությունը Ջեմիեթի (Իթթիհադ) հրամանով որոշել է երկրի երեսից ջնջել Թուրքիայում բնակվող բոլոր հայերին: Նրանք, ովքեր չեն ենթարկվում այս հրամանին, չպետք է ծառայեն ղեկավար մարմիններում: Առանց տարբերելու կանանց, երեխաներին, հիվանդներին և տկարներին, կանգ չառնելով ամենադաժան միջոցների առջև, չլսելով խղճի ձայնը, պետք է վերջ տալ նրանց»:

Իսկ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը շրջափակել է Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը, 120.000 հայ հայտնվել է մեկուսացման մեջ ՝ առանց առաջին անհրաժեշտության ապրանքների և դեղորայքի ։ Միջազգային հանրությունը չպետք է անմասն մնա այս ոճրագործությունից, և մենք պետք է վերահաստատենք մեր վերաբերմունքն այս ամենի նկատմամբ այստեղ և հիմա». 

  • Կիսվել: