Միջազգային ակտորների կողմից Արցախում շրջափակման վերացման ձախողումը Բաքվին կանաչ լույս է տվել հարձակում սկսելու. ԱՀ ԱԳՆ
Միջազգային ակտորների կողմից Արցախում շրջափակման վերացման ու ցեղասպանության կանխման ձախողումը Ադրբեջանին կանաչ լույս է տվել՝ շրջափակված Արցախում 120 հազար մարդու դեմ ռազմական հարձակում սկսելու համար։ Այս մասին նշված է Արցախի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ Արցախի ՊԲ հաղորդագրության, սեպտեմբերի 19֊ ին` ժամը 13։00֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ»:
Նշենք, որ հրետակոծվում են Ստեփանակերտը, այլ բնակավայրեր: