երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՄԻԵԴ-ը Բաքվի կողմից ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանի մասին տեղեկություններ է փոխանցել Երևանին

ՄԻԵԴ-ը Բաքվի կողմից ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանի մասին տեղեկություններ է փոխանցել Երևանին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի սահմանապահների կողմից ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանի մասին տեղեկություններ է փոխանցել հայկական կողմին։ Այս մասին հայտնել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։
 
«Փաստաթղթեր, լուսանկարներ, պահման պայմանների մասին տեղեկություն է ստացվել: Մինչև օգոստոսի 17–ը ժամկետ ունենք առարկությունների և դիրքորոշում հայտնելու: Տեղեկություններն արդեն փոխանցվել են հարազատներին: Քրեական հոդվածը սահմանն ապօրինի հատելու մասով է»,– նշեց Սամվելյանը։
 
Նշենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանին մինչև օգոստոսի 10–ն էր ժամանակ տվել Ռաշիդ Բեգլարյանի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար:

  • Կիսվել: