կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Միայն հիմար հակառակորդի մտքով կարող է անցնել ոտնձգության փորձ անել մեր սահմանների ուղղությամբ, հակառակ պարագայում՝ հարվածը լինելու է շատ ցավոտ ու անդառնալի. Հարությունյան (տեսանյութ)

Միայն հիմար հակառակորդի մտքով կարող է անցնել ոտնձգության փորձ անել մեր սահմանների ուղղությամբ, հակառակ պարագայում՝ հարվածը լինելու է շատ ցավոտ ու անդառնալի. Հարությունյան (տեսանյութ)

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը քիչ առաջ  վերադարձել է Մարտակերտի շրջանի սահմանամերձ Թալիշ և Մատաղիս համայնքներից, որտեղ հանդիպել է բնակչության հետ, լսել հուզող խնդիրները, տվել համապատասխան հանձնարարականներ: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

՛՛Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ Կամո Վարդանյանի ուղեկցությամբ այցելել եմ նաև առաջնագիծ, ծանոթացել օպերատիվ իրավիճակին, զրուցել սահմանապահ զինծառայողների հետ:

Վստահեցնում եմ, որ հայոց սահմաններն ամուր են և անառիկ: Միայն հիմար հակառակորդի մտքով կարող է անցնել ոտնձգության փորձ անել մեր սահմանների ուղղությամբ, հակառակ պարագայում՝ հարվածը լինելու է շատ ցավոտ ու անդառնալի՛՛,-նշել է նախագահը:

  • Կիսվել: