շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Միայն Արցախում գիտեն, թե որքան դժվար է լինելու առանց որևէ փոխադրամիջոցի ոտքով հասնել դպրոց, բայց Արցախի երեխաներն այսօր այցելել են դպրոց. Մեսրոպ Առաքելյան

Միայն Արցախում գիտեն, թե որքան դժվար է լինելու առանց որևէ փոխադրամիջոցի ոտքով հասնել դպրոց, բայց Արցախի երեխաներն այսօր այցելել են դպրոց. Մեսրոպ Առաքելյան

Նոր ուսումնական տարին այսօր արցախցի հազարավոր դպրոցականներ սկսել են աննախադեպ իրավիճակում:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու անդամի թեկնածու Մեսրոպ Առաքելյանը:

«Միայն Արցախում գիտեն, թե երեկ դպրոցականների ծնողների համար որքան դժվար է եղել հավաքել աշակերտական պայուսակը, երբ ոչ միայն դասագրքեր, անգամ գրենական պիտույքներ՝ հասարակ տետր ու գրիչ, հնարավոր չէ գտնել:

Միայն Արցախում գիտեն, թե որքան դժվար է լինելու առանց որևէ փոխադրամիջոցի ոտքով հասնել դպրոց:

Որքան դժվար է լինելու թերսնված երեխաների համար կենտրոնանալ դասերի վրա:

Որքան ծանր է լինելու ուսուցիչների աշխատանքը, տեսնելով թերսնված երեխաներին, նրանցից պահանջել կարգապահություն ու գիտելիք:

Որքան դժվար է լինելու կրթական գերատեսչության համար՝ կազմակերպել ուսումնական գործընթացը՝ համակարգային լուրջ խնդիրների և գրեթե անհաղթահարելի խոչընդոտների պարագայում:

Այս ամենով հանդերձ՝ կրթական գործընթացն Արցախում չի ընդհատվում, և արցախցի երեխաներն այսօր՝ Գիտելիքի ու դպրության օրը, այցելել են դպրոց, իսկ ուսանողները՝ բուհեր:

Նոր սերունդը կրթված ու մրցունակ պիտի լինի:

Այս դժվարություններն օգնելու են լինել ուժեղ, խելացի, տոկուն ու ոչ ստանդարտ:

Իրական Արցախը սա՛ է: Առաջ գնալ, երբ բոլորին դա անհնար է թվում:

Հաղթահարել, երբ բոլորը դա անհավանական են համարում:

Շնորհավո՛ր Գիտելիքի և դպրության օրը»,- գրել է նա:

  • Կիսվել: