ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Միանում եմ պետնախարարի նախաձեռնությանը,այս ամսվա աշխատավարձս փոխանցում եմ կառավարության արտաբյուջեին. ԱՀ նախագահ

Միանում եմ պետնախարարի նախաձեռնությանը,այս ամսվա աշխատավարձս փոխանցում եմ կառավարության արտաբյուջեին. ԱՀ նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել, որում,մասնավորապես, նշել է.

 

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ավելի քան 4 ամիս է Արցախը գտնվում է շրջափակման մեջ, ինչի հետևանքով երկրում առաջացել են սոցիալական լուրջ խնդիրներ: Հազարավոր քաղաքացիներ զրկվել են իրենց եկամտի աղբյուրներից: 

Թեև առկա հնարավորությունների սահմաններում պետության կողմից զգալի քայլեր են ձեռնարկվել բնակչության սոցիալական սուր կարիքների բավարարման ուղղությամբ, այնուամենայնիվ, հաշվի առնելով լրացուցիչ ջանքերի գործադրման նյութական և բարոյական անհրաժեշտությունը՝ ողջունում և միանում եմ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի նախաձեռնությանը և այս ամսվա աշխատավարձս փոխանցում կառավարության արտաբյուջեի հաշվեհամարին՝ ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կողմից մեր կարիքավոր հայրենակիցներին լրացուցիչ աջակցություն ցուցաբերելու նպատակով»։

  • Կիսվել: