կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մի տրվեք սադրանքների, լրացուցիչ լարվածություն մի ստեղծեք․ ԱՀ նախագահի աշխատակազմի կոչը հանրությանը

Մի տրվեք սադրանքների, լրացուցիչ լարվածություն մի ստեղծեք․ ԱՀ նախագահի աշխատակազմի կոչը հանրությանը

ԱՀ նախագահի աշխատակազմը հանդես է եկել ժողովրդին ուղղված կոչով՝ կապված վաղը սպասվող նախագահական ընտրություններով պայմանավորված լարված ներքաղաքական իրավիճակով։

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Հայտնում ենք, որ Արցախի Հանրապետության Նախագահի 2022 թ. դեկտեմբերի 13-ի «Արցախի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրականացվող մի շարք միջոցառումների և ժամանակավոր սահմանափակումների մասին» ՆՀ-1792-Ն հրամանագրի 4-րդ կետի համաձայն՝ սահմանափակվում է հավաքների ազատության իրավունքը:

Հավաքներ կազմակերպել թույլտրվում է բացառապես Արցախի Հանրապետության կառավարության կողմից և հետևյալ դեպքերում՝

1) Արցախի Հանրապետության տոների և հիշատակի օրերին.

2) Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման նպատակով:

Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ ցանկացած հավաք, որը չի համապատասխանում սույն հրամանգրի պահանջներին, դիտվելու է անօրինական, և մասնակիցները ենթարկվելու են օրենքով սահմանված պատասխանատվության:

Ուստի, կոչ ենք անում հանրությանը՝ չտրվել սադրանքների լրացուցիչ լարվածությունից ու անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար:

ԱՀ պետական լիազոր մարմինները, իրենց իրավասության շրջանակներում, ձեռնարկելու են բոլոր անհրաժեշտ միջոցները Հանրապետությունում սահմանադրական ու հանրային կարգը պահպանելու և անօրինական գործողություններ թույլ չտալու ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: