հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մի լռեք պատերազմի առջև, որը Ադրբեջանը իրականացնում է հայկական հողի վրա, Մարսելը կաջակցի Արցախին․ Մարսելի քաղաքապետը Արցախի Հանրապետության նախագահի հետ հանդիպմանը

Մի լռեք պատերազմի առջև, որը Ադրբեջանը իրականացնում է հայկական հողի վրա, Մարսելը կաջակցի Արցախին․ Մարսելի քաղաքապետը Արցախի Հանրապետության նախագահի հետ հանդիպմանը

 Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է Եվրախորհրդարանում Ֆրանսիայի պատվիրակության անդամների, ինչպես նաև Մարսելի քաղաքապետ Բենուա Փայանի հետ։

Հանդիպման առնչությամբ Մարդելի քաղաքապետ Բենուա Փայանի թվիթերյան իր միկրոբլոգում մի քանի գրառում է կատարել․ «Մի լռեք պատերազմի առջև, որը Ադրբեջանը իրականացնում է հայկական հողի վրա։ Մարսելը հայ ժողովրդի և Արցախի Հանրապետության նախագահի կողքին է։ Մարսելը պատրաստ է օգնել Արցախին։ Մենք լրացուցիչ միջոցներ կտրամադրենք Արցախին աջակցության համար»։

Եվրախորհրդարանում Ֆրանսիայի պատվիրակության անդամ Սիլվի Բռունեն էլ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումից հետո գրել է․ «Մեմքն պետք է արժանին մատուցենք հայ ժողովրդի պայքարին։ Ֆրանսիայի և Եվրոպայի աջակցությունը պետք է լինի համապարփակ, իսկ համախոհությունը՝ անփոփոխ»։

Հանդիպման ընթացքում կողմերը ստորագրել են համատեղ հռչակագիր, որում դատապարտվում է Արցախի և Հայաստանի հանդեպ Ադրբեջանի ագրեսիան, և աջակցություն է հայտնվում Արցախի ժողովրդի անքակտելի իրավունքներին, հատկապես՝ ինքնորոշման իրավունքին:

Փաստաթղթում ընդգծվում է, որ Ղարաբաղյան հակամարտության միայն խաղաղ և բոլոր կողմերի շահերը հարգող կարգավորումն է կարող տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման նոր էջ բացել: Միաժամանակ կոչ է արվում միջազգային հանրությանը՝ դատապարտելու Ադրբեջանին՝ ռազմական հանցագործությունների, մարդու իրավունքների ոտնահարման, ինչպես նաև Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների ու ռազմագերիների ազատազրկման համար:

Նշենք, որ Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը արդեն հանդիպել է Սենատի, Ազգային Ժողովի անդամների, հայ համայնքի ներկայացուցիչների, Փարիզի քաղաքապետ Էն Իդալգոյի, Իլ դե Ֆրանս շրջանի ղեկավար Վալերի Պեկրեսի, Բուշ դյու Ռոն դեպարտամենտի խորհրդի, ինչպես նաև Պրովանս-Ալպեր-Կոտ դ'Ազուրի տարածաշրջանային խորհրդի անդամների անդամների հետ։ Նա նաև հանդես է եկել ծավալուն ասուլիսով ֆրանսիական առաջատար ԶԼՄ-երի առջև, ինչպես նաև առանձին հարցազրույցներ տվել։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: