շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
 Մեզ հետ ուժի լեզվով խոսելու հարցում ժամանակն իր դասերն է թողել․ Արցախի նախագահը գիշերել է դիրքում (լուսանկարներ)

Մեզ հետ ուժի լեզվով խոսելու հարցում ժամանակն իր դասերն է թողել․ Արցախի նախագահը գիշերել է դիրքում (լուսանկարներ)

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գիշերն անցկացրել է դրքապահ տղաների հետ։ Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան գրառումից, որում, մասնավորապես, ասվում է․

«Անցած գիշերն անց եմ կացրել մեր դիրքապահ տղաների հետ: Տեղակայված դիրքի բարձրությունից (3724 մ) տեսանելի են հակառակորդի ոչ միայն մեծածավալ ռազմական ենթակառուցվածքներն ու զորքերի շարժը, այլև շուրջ կես միլիոն բնակչության առօրյան: Դա մեկ կետից միայն. և այս պարագայում պաշտոնական Բաքուն արցախա-ադրբեջանական հակամարտության ռազմական լուծո՞ւմ է ուզում...

Պաշտպանության բանակի շտաբի պետի հետ տեղում քննարկել եմ հակառակորդի հավանական արկածախնդրության դեպքում մեր քայլերի հաջորդականությունը, ինչն Ադրբեջանին անդառնալի կորուստներ կհասցնի: Մեզ հետ ուժի լեզվով խոսելու հարցում ժամանակն իր դասերն է թողել. եթե այդ դասերը Իլհամ Ալիևի քաղաքական և ռազմական իշխանության պատասխանատուների համար ուսանելի չեն եղել, ուրեմն հենց նրանք են կրելու իրենց հնարավոր անխոհեմ հրամանների արդյունքում տարածաշրջանում առաջացած հումանիտար աղետի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը: Ոչինչ չի փրկելու արկածախնդիրներին...

Հ.Գ.

Մեր հերոս տղաներն ամուր կանգնած են Հայրենիքի պաշտպանության դիրքերում, իսկ ողջ ազգը՝ նրանց թիկունքին»։

Image may contain: 2 people, sky, outdoor and nature

 

Image may contain: 2 people, people standing, sky, mountain, outdoor and nature

 

  • Կիսվել: