երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Մեզ համար անընդունելի է Ադրբեջանի կազմում լինելը. Արցախի ԱԳ նախարար

Մեզ համար անընդունելի է Ադրբեջանի կազմում լինելը. Արցախի ԱԳ նախարար

Ադրբեջանի գերնպատակներից մեկն է ինչ-որ ձեւով ՀՀ-ն ճանաչի Արցախը Ադրբեջանի մաս։ Այս մասին գրել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

«Ադրբեջանի գերնպատակներից մեկն է ինչ-որ ձեւով ՀՀ-ն ճանաչի Արցախը Ադրբեջանի մաս: Սա լինելու է աշխարհաքաղաքական ու բարոյահոգեբանական կատաստրոֆա: Մեզ համար անընդունելի է Ադրբեջանի կազմում լինելը, եթե նույնիսկ ողջ աշխարհն այդ կարծիքն ունենա, մենք կարող ենք այդ վիճակից դուրս գալ, բայց ամբողջ աշխարհն այդ կարծիքին չէ:

Բոլոր հնարավորությունները կան փրկել ու պահպանել գոնե այն, ինչ մնացել է Արցախից ու չկլանվել վերջնականապես Ադրբեջանի կողմից, ամեն ինչ կախված է մեզանից»,- ասվում է Արցախի ԱԳ նախարարի գրառման մեջ։

  • Կիսվել: