հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մեր պատկերացումն այն է, որ չի կարող Արցախի հարցը լուծվել առանց Արցախի ընտրված իշխանությունների․ Փաշինյան

Մեր պատկերացումն այն է, որ չի կարող Արցախի հարցը լուծվել առանց Արցախի ընտրված իշխանությունների․ Փաշինյան

Արցախի ընտրված իշխանությունների ներկայացվածությունը ղարաբաղյան հիմնախնդրի բանակցություններում շատ կարևոր եմ համարում, որովհետև չեք պատկերացնում լուծում առանց Արցախի ընտրված ներկայացուցիչների մասնակցության, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, իրենց չի հաջողվել Արցախին բանակցությունների սեղան վերադարձնել, այնպօես ինչպես չի հաջողվել վերջին 22 տարիների ընթացքում։

«1998 թվականին Արցախը բանակցությունների սեղանից դուրս թողնվեց և 22 տարի ամբողջ միջազգային հանրությունը աշխատել է այդ պայմաններում և այդպես եղել է լռելյայն կոնսենսուս, որ Արցախը պետք է բանակցությունների սեղանին չլինի։ Սա իր հետ բերում է որոշակի բարդություններ։ Մեր պատկերացումն այն է, որ չի կարող Արցախի հարցը լուծվել առանց Արցախի ընտրված իշխանությունների։ Մենք չենք կարող որոշումներ կայացնել Արցախի ընտրված ներկայացուցիչների փոխարեն», -հայտարարեց վարչապետը։

  • Կիսվել: