երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Մեր բոլորի խնդիրն է ցույց տալ, որ Արցախը մենակ չէ. «Մայր Հայաստան» դաշինքը միացավ հանրահավաքին

Մեր բոլորի խնդիրն է ցույց տալ, որ Արցախը մենակ չէ. «Մայր Հայաստան» դաշինքը միացավ հանրահավաքին

՛՛Մայր Հայաստան՛՛ դաշինքը՝ Անդրանիկ Թեւանյանի գլխավորությամբ, երթով միացավ Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքին:

՛՛Մենք հիմա երթով միանում ենք հանրահավաքին, որը նվիրված է Արցախի անկախության տոնին: Ցավոք սրտի, այդ տոնը մեզնից խլել ու գողացել են, բայց մեր բոլորի ջանքերը պետք է ուղղված լինեն հենց այդ տոնի վերականգնմանը՛՛,-լրագրողների հետ զրույցում ասաց Թեւանյանը՝ բոլորին կոչ անելով միանալ:

՛՛Արցախը ուրացվել եւ դավաճանվել է այս իշխանությունների կողմից. եւ մեր բոլորի խնդիրն է ինչպես աշխարհին, այնպես էլ մնացած բոլորին ցույց տալ, որ Արցախը մենակ չէ, որ Արցախը Հայաստանի ուշադրության կենտրոնում է, որ Արցախի խնդիրը բոլորիս խնդիրն է, որի լուծման համար անհրաժեշտ է իշխանափոխություն՛՛,-նշեց նա:

 

  • Կիսվել: