շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մենք ուզում ենք հասկանալ՝ ռուսական կողմը համբերության բաժակ արդյո՞ք ունի. Արցախի ԱԳ նախարար

Մենք ուզում ենք հասկանալ՝ ռուսական կողմը համբերության բաժակ արդյո՞ք ունի. Արցախի ԱԳ նախարար

Սա ևս մեկ հարված է 2020 թ.-ի նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթին և Ադրբեջանն առաջ է քաշում Արցախը էթնիկ զտման ենթարկելու որդեգրած իր քաղաքականությունը: Այս մասին Հանրային հեռուստատեսության «Հարցազրույց» հաղորդման ժամանակ հայտարարել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը՝ մեկնաբանելով Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղադրելու դեպքը:

Նախարարն ասաց, որ ադրբեջանական անցակետի տեղադրումով անվտանգային միջավայրի ընկալումն է փոխվում:

Արցախի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ ադրբեջանը այդ քաղաքականույունը որդեգրել է վաղուց, տարբեր անհիմն մեղադանքեր առաջ քաշելով, թե իբր Հայաստանից սպառազինություն և զինծառայողներ են տեղափոխվում Արցախ, այդ պատճառով էլ ուզում է տեղադրել անցակետը:

«2020թ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը սահմանում է, որ Լաչինի միջանցքի անվտանգությունը պետք է ապահովեն ռուս խաղաղապահները և այն եռակողմ հայտարարության կարևորագույն էլեմենտն է»,-ասաց Ղազարյանը, և արձանագրելով, որ արցախյան կողմն ակնկալում է ռուսական կողմից գործուն քայլերն այդ կետի ապահովման հարցում, հավելեց. «Պատերազմից հետո մեր հայրենակիցները վերադարձել են Արցախ՝ տեսնելով, որ ռուսական խաղաղապահ զորակազմն այնտեղ տեղակայված է, բայց հիմա հայտնվել է պատանդի կարգավիճակում: Մենք տեսնում ենք, որ ադրբեջանական կողմը ռուս խաղաղապահների կարմիր գծերը հատելով առաջ է գալիս, ռուսական կողմից էլ տարբեր ներկայացուցիչներ հայտարարում են, թե իրենց ուշադրույթունն այլ տեղ է:

Մենք ուզում ենք հասկանալ, թե արդյոք կա մի վերջնագիծ, սահմանագիծ, համբերության բաժակ արդյոք ունի ռուսական կողմն այս առումով»:

Սերգեյ Ղազարյանը հիշեցրեց, որ այդ մասին ասվում էր նաև Արցախի անվտանգության խորհրդի հայտարարության մոջ, որտեղ նշվում էր, որ ռուսական կողմից գործուն քայլերի բացակայուրյունը թույլ կտա Արցախի իշխանություններին և ժողովրդին որոշելու իրենց հետագա անելիքները:

Նախարարը չբացառեց, որ դրանով է բացատրվում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար գեներալ Վոլկովի փոխարինումը Ալեքսանդր Լենցովով:

  • Կիսվել: