կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մենք պետք է պարզաբանենք Մադրիդյան սկզբունքները և շարժվենք առաջ․ Փաշինյան  

Մենք պետք է պարզաբանենք Մադրիդյան սկզբունքները և շարժվենք առաջ․ Փաշինյան  

ՀՀ կառավարությունը Մադրիդյան սկզբունքները բանակցային գործընթացի հիմք ընդունել-չընդունելու համար կարևորում է սկզբունքների պարամետրերի պարզաբանումը: Այս մասին Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Քանի դեռ Մադրիդյան սկզբունքների բոլոր պարամետրերը մեզ համար թափանցիկ չեն, մենք չենք կարող ասել՝ մենք դա ընդունում ենք որպես բանակցությունների հիմք, թե ոչ: Մադրիդյան սկզբունքներն, ըստ էության, հարցի լուծման ճանապարհն են: Մենք ուզում ենք տեսնել՝ այդ ճանապարհը մեզ ուր կարող է տանել լ, որպեսզի հասկանանք , գնանք այդ ճանապարհով, թե ոչ»,- պարզաբանեց Փաշինյանը՝ հավելելով, որ միայն դրանից հետո կարելի է գնալ առաջ։

Նա  շեշտեց, որ երբ պարզվի, որ տարբեր կողմեր տարբեր ճանապարհներով են ուզում գնալ, նշանակում է, Մադրիդյան սկզբունքների մեջ խնդիր կա, ինչ-որ մեկն ինչ-որ մեկին խաբում է: «Իսկ մենք չենք ուզում բանակցային գործընթացում և ընդհանրապես հարաբերություններում որևէ մեկին խաբել»,-եզրափակեց վարչապետը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: