հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մենք պետք է  ավելի կոշտ լինենք, եթե հույս ունենք խաղաղություն ապահովել Կովկասում․  Ֆրանկ Փալոն

Մենք պետք է ավելի կոշտ լինենք, եթե հույս ունենք խաղաղություն ապահովել Կովկասում․ Ֆրանկ Փալոն

ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնը հերթական անգամ կոչ է արել ավելի կոշտ լինել Ադրբեջանի նկատմամբ և հրաժարվել զենք տրամադրել այդ երկրին: X-ում հրապարկելով 907 բանաձևի չեղարկման այս տարվա քննարկումների հետաձգման մասին Politico-ի հոդվածը՝ Փալոնը գրել է.

«Ես երկար ժամանակ դեմ եմ եղել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությանը, հատկապես հիմա, երբ Ալիևը շարունակում է խախտել միջազգային իրավունքը և մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ կատարել Արցախի հայերի նկատմամբ: Մենք պետք է տեր կանգնենք մեր արժեքներին և ավելի կոշտ լինենք, եթե հույս ունենք խաղաղություն ապահովել Կովկասում»:

  • Կիսվել: