ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Մենք ենք մեր սարերը» գործակալությունը նվերներ կտրամադրի նաև նախադպրոցականներին և մանկապարտեզներ չհաճախող երեխաներին

«Մենք ենք մեր սարերը» գործակալությունը նվերներ կտրամադրի նաև նախադպրոցականներին և մանկապարտեզներ չհաճախող երեխաներին

«Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը Ստեփանակերտ քաղաքի դպրոցներում գործող նախադպրոցական խմբերի և պետական մանկապարտեզներ չհաճախող 2-ից (լրացած) մինչ 5 տարեկան երեխաների համար պատրաստել է նվերներ։

 Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, նվերները ստանալու համար գրանցումը կկատարվի Ստեփանակերտի Եղիշե Չարենցի անվան հ.7 հիմնական դպրոցում` ս.թ. ապրիլի 13-ին, 14-ին, 15-ին, 17-ին և 18-ին, ժամը` 10:00-ից 17:00-ը:
 
Գրանցման համար անհրաժեշտ է ներկայացնել երեխայի ծննդյան վկայականի և ծնողի անձնագրի բնօրինակները:

  • Կիսվել: