երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Մեկնարկել են ապրիլից շահառու ճանաչված ընտանիքների՝ դրամական աջակցության ծրագրին դիմելու գրանցումները. Բնակարանային հարցերի կոմիտե

Մեկնարկել են ապրիլից շահառու ճանաչված ընտանիքների՝ դրամական աջակցության ծրագրին դիմելու գրանցումները. Բնակարանային հարցերի կոմիտե

44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված և (կամ) բնակտարածք կորցրած ընտանիքներին բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման նպատակով դրամական աջակցությանը դիմելու համար շահառու չհանդիսացած՝ հետագայում շահառու ճանաչված ընտանիքները, ինչպես նաև այն ընտանիքները, ովքեր չեն հասցրել դիմել, կարող են ապրիլ ամսվանից սկսած օգտվել դրամական աջակցությունից՝ մինչև սույն թվականի հունիսի 25-ը ներառյալ www.statesupport.am կայքում հայտագրվելու միջոցով:

 Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեից՝ հավելելով, որ այն ընտանիքների համար, ովքեր գրանցվել ու փաստացի հանդիսանում են շահառու, կրկին գրանցվելու անհրաժեշտություն չկա: Շահառու հանդիսացող այն ընտանիքներին, ովքեր դեռևս չեն ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը լիազոր մարմին հորդորում ենք հետևյալ փաստաթղթերը սեղմ ժամկետում հանձնել ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե (հասցե՝ Ազատամարտիկների 39) կամ ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբ (հասցե՝ Աբովյան 9)։
 
Բնակկոմիտե - Առցանց դիմումների համակարգ

  • Կիսվել: