շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մեկնարկել են անվճար ուղեւորափոխադրումները դեպի Ամարաս, Գանձասար և Հակոբավանք

Մեկնարկել են անվճար ուղեւորափոխադրումները դեպի Ամարաս, Գանձասար և Հակոբավանք

Ապրիլի 16-ից մեկնարկել են անվճար ուղեւորափոխադրումները դեպի Ամարաս, Գանձասար և Հակոբավանք ուխտագնացության համար։

«Արցախպրես»-ի թղթակցի  հետ զրույցում ՀԱՍԵ Արցախի թեմի Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի փոխտնօրեն Արթուր սարկավագ Աբրահամյանը տեղեկացրել է, որ ուխտագնացությունը Զատկական շրջանում է մեկնարկել, որպեսզի  ժողովուրդը կարողանա  հաղորդակից լինել  քրիստոնեական արժեքներին, մասնակցել պատարագներին։

«Քանի որ շրջափակման խնդիրների  պատճառով մարդիկ չեն կարողանում մեկնել ուխտագնացության, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդառաջել է թեմակալ առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի առաջարկին և որոշվել է կառավարության կողմից տրամադրել մեքենաներ, որպեսզի ժողովուրդը կարողանա Սուրբ Զատկից հետո   մասնակցել  ուխտագնացություններին»,- մանրամասնել  է Արթուր սարկավագ Աբրահամյանը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել են ՀԱՍԵ Արցախի թեմից, այսուհետ յուրաքանչյուր կիրակի կազմակերպվող ուխտագնացությանը գրանցվելու  համար   նախապես պետք է դիմել Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եւ Սուրբ Հակոբ եկեղեցիների մոմավաճառներին։

  • Կիսվել: