երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
Մեկնարկել է միանվագ դրամաշնորհի և միանվագ դրամական աջակցության տրամադրման գործընթացը

Մեկնարկել է միանվագ դրամաշնորհի և միանվագ դրամական աջակցության տրամադրման գործընթացը

Մեկնարկել է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով տնտեսության տուժած ոլորտներում գործունեություն իրականացնողներին միանվագ դրամաշնորհ և միանվագ դրամական աջակցություն տրամադրելու գործընթացը:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից:
 
Աղբյուրի տեղեկատվությամբ՝ այն շահառուները, որոնք միանվագ դրամական աջակցության ստացման եղանակը նշել են «կանխիկ», աջակցության գումարը կարող են ստանալ՝ անձը հաստատող փաստաթղթով ներկայանալով «Արցախբանկ» ՓԲԸ՝ Արցախի Հանրապետությունում գործող ցանկացած մասնաճյուղ: Ընթացիկ տարվա փետրվարի 24-ի դրությամբ շահառուներին կատարված փոխանցումների վերաբերյալ տեղեկատվությանը հնարավոր է ծանոթանալ կից հղմամբ:

  • Կիսվել: