Մեկնարկել է ՀՅԴ «SOS Արցախ» կարգախոսով 24-ժամյա նստացույցը Ֆրանսիայի դեսպանատան առջև․ ուղիղ
ՀՅ «Դաշնակցությունը» այսօր առավոտից մեկնարկեց «SOS Արցախ» կարգախոսով 24-ժամյա նստացույցը Ֆրանսիայի դեսպանատան առջև։
Ակցիայի նպատակն է՝ միջազգային հանրության ուշադրությունը մեկ անգամ ևս հրավիրել Ադրբեջանի գործողությունների պատճառով Արցախում տիրող աղետալի իրավիճակի վրա և ստիպել միջոցներ ձեռնարկել արցախահայությանը փրկելու համար։
Դաշնակցականները նմամատիպ ակցիաներ կիրականացնեն ՌԴ, ԱՄՆ-ի դեսպանատների, ինչպես նաև ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի առջև։