հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մեկնարկել է ԱՀ Ազգային ժողովի արտահերթ նիստը (ուղիղ)

Մեկնարկել է ԱՀ Ազգային ժողովի արտահերթ նիստը (ուղիղ)

Արցախի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ այսօր՝ օգոստոսի 11-ին, ժամը 11:00-ին մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ նիստը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նիստին Ազգային ժողովը կքննարկի նաև մի շարք հարցեր և օրենսդրական նախագծեր՝

1.«Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ (Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, ԱՀ ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյան),

2. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի նախագիծ (Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, ԱՀ ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյան) :

  • Կիսվել: