չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Մեկ շաբաթվա ընթացքում Արցախի ոտիկանության հերթապահ մասերում հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ 40 հաղորդում է գրանցվել

Մեկ շաբաթվա ընթացքում Արցախի ոտիկանության հերթապահ մասերում հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ 40 հաղորդում է գրանցվել

Ապրիլի 10-ից 17-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ գրանցվել է 40 հաղորդում, որից 31-ը հանցագործության վերաբերյալ:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունից՝ հավելելով, որ դրանցից 28-ը ոստիկանության ծառայողների կողմից բացահայտվել և քննության փուլում է:

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ շաբաթվա ընթացքում ոստիկանության հերթապահ մասում գրանցվել է կենցաղային հողի վրա տեղի ունեցած վիճաբանությունների և միմյանց առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելու 4 դեպք, դրանցից 2-ը բացահայտվել է: Մարմնական վնասվածք հասցնելու դեպքերից մեկն ուղեկցվել է դանակահարության փորձով, որը կանխվել է ժամանակին:

Ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության և շրջանային բաժինների ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում բացահայտվել են անձնական ունեցվածքի գողության վերաբերյալ արձանագրված բոլոր 5 և խարդախություն բնութագրմամբ՝ 1 դեպքերը: Միջոցներ են ձեռնարկվում այլ հանցատեսակների նախականխման, կանխման, բոլոր հանցագործությունների բացահայտման և խափանման ուղղությամբ:

Ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը՝ տարածքային ստորաբաժանումների ծառայողների հետ համատեղ, շարունակում են թմրամիջոցների, դրանց ապօրինի շրջանառության, աճեցման և իրացման դեմ պայքարը: Անցած շաբաթվա ընթացքում բացահայտվել է 2 դեպք և նախկինում կատարված 1 հանցագործություն:

Մի խումբ քաղաքացիների կողմից անցած շաբաթվա ընթացքում պատրաստվել են կեղծ կտրոններ և վառելիք ստանալու նպատակով ներկայացվել «Ֆլեշ պլյուս» բենզալցակայան: Կատարված ստուգումներից պարզվել է քաղաքացիների ինքնությունը: Բոլոր դեպքերի ստուգումներով զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։

Ապրիլի 15-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչը ոստիկանություն է դիմել այն մասին, որ իր եղբայր՝ 31-ամյա Գ.Մ.-ն ապրիլի 13-ին ժամը 18:00-ի սահմաններում դուրս է եկել տնից և չի վերադարձել: Ոստիկանության քաղաքային վարչության ծառայողների ձեռնարկված համապատասխան որոնողական աշխատանքների արդյունքում, վերջինս հայտնաբերվել է Ասկերանի շրջանի Բերքաձոր գյուղի վարչական տարածքում՝ ողջ ու առողջ վիճակում:

Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, բոլորը՝ նյութական վնասով:

Նշված ժամանակահատվածում առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց է շահագործել 14 վարորդ, 13-ը եղել է անսթափ վիճակում, 18 վարորդ գերազանցել է սահմանված արագությունը:

  • Կիսվել: