ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մեկ շաբաթում հայտնաբերվել և վնասազերծվել է հրթիռակասետային 9 ռումբ, 2 հրթիռ և 1196 նռնակ

Մեկ շաբաթում հայտնաբերվել և վնասազերծվել է հրթիռակասետային 9 ռումբ, 2 հրթիռ և 1196 նռնակ

2022 թվականի փետրվարի 28-ից մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 752 զանգ:

 

Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 7 ելք: Որից 3-ը չոր խոտածածկ տարածքներում, 2-ը աղբանոցներում: Բոլոր դեպքերում էլ հրշեջ-փրկարարների հմուտ ու արագ գործողությունների շնորհիվ ժամանակին կանխվել են՝ տուժածներ չկան:
Նշված ժամանակահատվածում, ԱՀ սահմանամերձ շրջաններում, որտեղ ընթացել են մարտական գործողություններ՝ շարունակվել են զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների, ինչպես նաև քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնոնումները՝որոնք ցավոք արդյունք չեն տվել:

Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է ընդհանուր 1711 աճյուն:

Տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման ուղղությամբ սակրավորական խմբերը գործընկեր կառույցների հետ մեկտեղ ամենօրյա ռեժիմով հանրապետության բոլոր շրջաններում իրականացրել են հետախուզական և կանխարգելիչ աշխատանքներ:

Ընդհանուր առմամբ այս շաբաթ հայտնաբերվել և վնասազերծվել է հրթիռակասետային 9 ռումբ, 3 պայթուցիչ, հակատանկային 2 ական, 3 արկ, 2 հրթիռ և նռնականետի 1196 նռնակ:

Նշված ժամանակահատվածում գրանցվել է տեխնածին բնույթի 26, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 13 կանչ: Փրկարարները կատարել են դռան 4 բացում, առողջական խնդիր ունեցող 1 քաղաքացու տեղափոխում: Շաբաթվա ընթացքում փրկարարներն արձագանքնել են այլ բնույթի ևս 8 կանչերի:

ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը շարունակում է շուրջօրյա ուժեղացված ծառայությունը ԱՀ ամբողջ տարածքում: Ցանկացած իրավիճակում հիշեք՝ 911, 101, 112 օգնության ու փրկության հեռախոսահամարները:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: