երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ցեղասպանությունից մեկ դար անց Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստվում են էթնիկ զտումների Լեռնային Ղարաբաղում․ ԵԽ պատգամավոր

Ցեղասպանությունից մեկ դար անց Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստվում են էթնիկ զտումների Լեռնային Ղարաբաղում․ ԵԽ պատգամավոր

Եվրախորհրդարանի անդամ, «Եվրոպական Ազատ Դաշինք» կուսակցության նախագահ Ֆրանսուա Ալֆոնսին լուսնանկարներ է հրապարակել Հայոց Ցողասպանության հուշահամալիրից՝ կրկին հիշեցնելով, որ Թուրքիան ու Ադրբեջանը շարունակում են էթնիկ զտումները անգամ մեկ դար անց։

«Սա Հայոց ցեղասպանության հուշահամալիր է Երևանում։ Մեկ դար անց Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստվում են էթնիկ զտումների Լեռնային Ղարաբաղի հայերի համար՝ կենսական նշանակություն ունեցող Լաչինի միջանցքի շրջափակում, գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման դադարեցում, երկիրը դատարկվում է, մոտենում է ներխուժումը։

Զորակցեք հայ ժողովրդին»,- գրել է նա Թվիթերում։

Հիշեցնենք, ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրոպական Խորհրդարանի ֆրանսիացի պատգամավորներ, ԵԽ-ում Արցախի հետ բարեկամության խմբի համանախագահներ Սիլվի Գիյոմը և Ֆրանսուա Ալֆոնսին, ինչպես նաև հունգարացի խորհրդարանական, Արցախի հետ բարեկամության խմբի անդամ Աթիլա Արա-Կովաչը այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

 

  • Կիսվել: