հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
 Մայիսյան եռատոնը պարտավորեցնում է ավելի ակտիվորեն մասնակցել ՀՀ-ն ու Արցախը հզորացնելու գործին. Սարգսյանը շնորհավորել է Հարությունյանին

Մայիսյան եռատոնը պարտավորեցնում է ավելի ակտիվորեն մասնակցել ՀՀ-ն ու Արցախը հզորացնելու գործին. Սարգսյանը շնորհավորել է Հարությունյանին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին Շուշիի ազատագրման և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի, Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ:

Նախագահի խոսքով՝ այսօրվա մարտահրավերների պայմաններում մայիսյան եռատոնը պարտավորեցնում է ավելի ակտիվորեն ու նվիրումով մասնակցել Հայաստանն ու Արցախը հզորացնելու և զարգացնելու գործին: Հայաստանի նախագահը հաջողություններ է մաղթել Արցախի ընտրված նախագահին և վստահություն հայտնել, որ նա իր ողջ ուժն ու եռանդը կշարունակի ծառայեցնել Արցախի անվտանգության ու զարգացման ապահովմանը:

  • Կիսվել: