Մայիսի 9-ին Արցախի Հանրապետության տարածքում սպասվում է փոփոխական ամպամածություն, անձրև և ամպրոպ
Մայիսի 9-ին Արցախի Հանրապետության տարածքում սպասվում է փոփոխական ամպամածություն, անձրև և ամպրոպ, հայտնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից:
Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում` 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի +10...+14, ցերեկը` +16...+21 աստիճան տաքություն: