շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Մասիս Մայիլյանը վերանշանակվել է Արցախի արտաքին գործերի նախարար

Մասիս Մայիլյանը վերանշանակվել է Արցախի արտաքին գործերի նախարար

Մասիս Մայիլյանը վերանշանակվել է Արցախի արտաքին գործերի նախարար: Այդ մասին այսօր հայտարարեց ԱՀ նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նա նշեց, որ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, մարտահրավերները որոշվել է շարունակել համագործակցությունը այս ֆորմատով: Արայիկ Հարությունյանը հատուկ շեշտեց, որ այս որոշումը քաղաքական արևտրի արդյունք չէ, այլ զուտ երկրի շահերից բխող որոշում:

Հարությունյանը հավելեց, որ այդ որոշումը պետք է դիտարկել իր կողմից առաջարկված համերաշխության օրակարգի շրջանակներում: "Մասիս Մայիլյանը նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուն է, և ես պետք է հաշվի նստեի ժողովրդի քվեի հետ, ուստի ես նրան առաջարկեցի համագործակցության այս ֆորմատը, և նա ընդունեց առաջարկը, ինչի համար ես շնորհակալ եմ",- հավաստեց նախագահը: 

  • Կիսվել: