հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մասիս Մայիլյանը հանդիպել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ

Մասիս Մայիլյանը հանդիպել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ, ով աշխատանքային այցով գտնվում է Ստեփանակերտում։

Ինչպես տեղեկացնում են ԱՀ ԱԳՆ-ից, հանդիպմանը քննարկվել են հայկական երկու պետությունների արտաքին քաղաքական ընդհանուր օրակարգին, ինչպես նաև անվտանգության ոլորտին վերաբերող հարցեր։ Կողմերն ընդգծել են արտաքին քաղաքական և անվտանգային մարտահրավերներին դիմակայելու նպատակով ներդաշնակ և համակարգված ջանքերի շարունակականության կարևորությունը։

  • Կիսվել: