հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մասիս Մայիլյանի հայտարարությունը ընտրությունների երկրորդ փուլի վրա չի ազդի, դրանք տեղի կունենան ըստ օրենքի. աղբյուր

Մասիս Մայիլյանի հայտարարությունը ընտրությունների երկրորդ փուլի վրա չի ազդի, դրանք տեղի կունենան ըստ օրենքի. աղբյուր

Չնայած նրան, որ նախագահի թեկնածու, արտգործ նախարար Մասիս Մայիլյանը այսօր, պատճառ բերելով կորոնավիրուսի վտանգը, կոչ արեց արցախցիներին չմասնակցել նախագահական ընտրությունների 2 փուլին, այդուհանդերձ այն, եթե որևէ խոչընդոտ չլինի, կկայանա օրենքով նախատեսված ժամկետում՝ ապրիլի 14-ին։

Ինչպես InfoPort.am-ին հայտնեցին արցախյան իր աղբյուրները, 2 փուլում քվեաթերթիկներում կլինեն երկու թեկնածուների անունները՝ և Արայիկ Հարությունրանի, և Մասիս Մայիլյանի։

Ըստ էության, ինչպես նշեց աղբյուրը, ընտրությունների ընթացակարգը կմնա նույնը՝ կհաղթի այն թեկնածուն, որը կհավաքի քվեարկությանը մասնակցած ընտրողների ձայների 50%-ից ավելին:

Նշենք, որ 2 փուլ են անցել Մասիս Մայիլյանը 26%-ով և նախկին վարչապետ, «Ազատ Հայրենիք- ՔԴՄ» դաշինքի առաջնորդ Արայիկ Հարությունյանը 49%-ով։

  • Կիսվել: